Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

2018-ի Նիկոլը նույնն է, ինչ 2025-ի Արամը

2018-ի Նիկոլը նույնն է, ինչ 2025-ի Արամը
11.09.2025 | 12:14

Ինչպես Թուրքիան է հայերի մեջ քրքրել՝ Նիկոլ գտել, որ Հայաստանի դեմ լարի, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ քրքրել՝ Արամ գտել, որ եկեղեցու դեմ լարի։

Արցախն ու հայկական հարյուրավոր եկեղեցիները հանձնածը սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային իրավունքը խախտելով չկարողացավ եկեղեցու դեմն առնել, հիմա մազից քահանա է պոկել, որպեսզի կատարի Ադրբեջանի պահանջը՝ հայ եկեղեցու չեզոքացումը:

Ցանկացած հոգևորական, որն այսքանից հետո ոչ թե ՔՊ-ին է մերժում՝ իրենց կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվելու, իր ավագ եղբայրներին գերի վերցնելու համար, այլ հարվածում է եկեղեցուն, նույն բանն է, ինչ Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող Փաշազադեն:

2025 թվականին հայթայթած Արամ քահանան նույն բանն է, ինչ 2018 թվի Նիկոլը:

Ամեն օվկիանոս իր տիղմն ունի:

Բոլոր կրոնական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, աթեիստների ու բոլոր խելամիտ քաղաքացիների գործն է Հայաստանն ու եկեղեցին պաշտպանել եղեռնամոլներից:

Իսկ եկեղեցին կարող է զուտ արհամարհել նիկոլական քահանային, թեև եկեղեցու դեմ գրոհը նրանով են անելու:

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ